ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Փետրվարին Թուրքմենստանում նախագահական ընտրություններ կանցկացվեն

Փետրվարին Թուրքմենստանում նախագահական ընտրություններ կանցկացվեն
17.10.2016 | 10:30

Թուրքմենստանում փետրվարի 12-ին նախագահական ընտրություններ կանցկացվեն: Սեպտեմբերին Թուրքմենստանի խորհրդարանը և Ավագների խորհուրդը հավանություն տվեցին սահմանադրական փոփոխություններին, որոնց արդյունքում նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը հնարավորություն ստացավ պաշտոնավարել մինչև կյանքի վերջը, նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարացվեց` հինգից յոթ տարվա, բացի այդ` ընտրելու հնարավորությունից զրկվեցին 70 տարեկանից մեծ քաղաքացիները:


59-ամյա Բերդիմուխամեդովը հաղթել է 2007-ի և 2012-ի նախագահական ընտրություններում:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ